Ռուսական ռազմակայանի զինծառայողը պատահաբար սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել

Ռուսական ռազմակայանի զինծառայողը պատահաբար սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ալագյազ զորավարժարանում արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ ռուսական ԶՈւ պայմանագրային զինծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա, իսկ հետո ինքնասպան եղել:

«Վարժանքներից հետո զենքը հանձնելիս՝ ՌԴ ԶՈւ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ակամայից կրակոց արձակել ինքնաձիգից՝ մահացու վիրավորում հասցնելով մեկ այլ զինծառայողի: Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան համար պատախանատվությունից՝ կրակող զինծառայողն ինքնասպան է եղել»,-ասվում է ՌԴ Հարավային զինշրջանի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ տեղում աշխատում է ՌԴ Հարավային զինշրջանի հանձնաժողովը:

2015-ի հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մերձակայքում սպանվել է ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նույն վայրում վիրավորվել է նաև նրա ծառայակիցը, ընդ որում երկուսն է դարձել են նույն պայմանագրային զինծառայողի զոհը, որն արդեն ձերբակալված է: Չնայած որ տեղի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---