Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը24 հոկտեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ֆիզիոլոգներն առաջին անգամ հետազոտել են էլեկտրոնային ծխախոտ ծխողների շնչուղիներն ու թոքերը և հայտնաբերել են գայլախտի ու փսորիազի կենսամարկերներ: «Էլեկտրոնային ծխախոտը սովորականի հետ համեմատելը նույնն է, ինչ խնձորը նարինջի հետ»,-պնդում է Մեհմեդ Քեսիմերը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից, որը հետազոտության հեղինակներից մեկն է: Քեսիմերն ու նրա գործընկերներն առաջին անգամ համեմատել են էլեկտրոնային և սովորական ծխախոտ ծխողների շնչուղիների հյուսվածքների նմուշներն ու եկել այն եզրակացության, որ երկուսն էլ հավասարաչափ վնասակար են: «Բանն այն է, որ էլեկտրոնային ծխախոտի գործածության հետևանքները դեռևս բավականաչափ հետազոտված չեն»,-պարզաբանել է բժիշկը, գրում է Naked Science-ը: Էլեկտրոնային ծխախոտ օգտագործող 15 ծխողի մոտ սովորականից շատ սպիտակուցներ են հայտնաբերվել, ինչը մատնանշում է նեյտրոֆիլային գրանուլոցիտների առկայությունը, որոնք լեյկոցիտների տեսակներ են, որ պաշտպանում են օրգանիզմը վարակներիվ: Ինքնին Նեյտրոֆիլներն օգտակար են, սակայն դրանց ավելցուկը կարող է նպաստել օջախային բորբոքումների և թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացմանը: Սպիտակուցների ավելցուկը կարող է մատնանշել իմունոպաթոլոգիկ բորբոքումների՝ գայլախտի, վասկուլիտի կամ փսորիազի առկայությունը: Ըստ հեղինակների, էլեկտրոնային ծխախոտներից օգտվող 15 մասնակիցներից 5-ը խոստովանել են, որ երբեմն անցնում են նաև բնական ծխախոտի, ևս 12-ը՝ սովորական ծխախոտ է ծխել մինչ էլեկտրոնայինին անցնելը, սակայն,այնուամենայնիվ, էլեկտրոնային ծխախոտը չի կարող անվնաս համարվել առողջության համար: Հոդվածը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |