Ինչ էլ ասեն, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ է հանդիսանում18 փետրվարի 2008 - 13:38 AMT PanARMENIAN.Net - «Ինչ էլ ասեն, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ է հանդիսանում»,-PanARMENIAN.Net ին է հայտարարել ԼՂՀ նախագահին կից Անվտանգության Խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը: Նրա խոսքերով, ստեղծվել է միջազգային նախադեպ, որը միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է: «Ես, որպես իրավաբան,, հայտարարում եմ, որ Կոսովոյի անկախության հռչակմամբ իրավական մեխանիզմ է ստեղծվել երկրի կազմից տարածքային կազմավորման դուրս գալու համար` առանց այդ երկրի համաձայնության»,-ընդգծել է Բաբուրյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հաստատեց անկախության եւ Կոսովոյի պետականության խորհրդանիշների մասին հռչակագիրը: Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի խոսքերով, Կոսովոյի իշխանության ինստիտուտները պատրաստ են իրականացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը եւ ողջունում են Եվրամիության առաքելության գործուղումը Կոսովո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |