Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են![]() 24 հոկտեմբերի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախ: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների, հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը: Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Ընթերցեք նաև.Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |