Բաբայան. Ադրբեջանի պահվածքի վրա զարմանալու կարիք չկա24 հոկտեմբերի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից ընդամենը օրեր անց Ադրբեջանը շփման գծում խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով Spike տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ ու ականանետեր: PAN-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արդրբեջանի այս պահվածքի վրա զարմանալու կարիք չկա, «այս պետության էությունը ահաբեկչական է»: Նրա խոսքերով՝ հակառակորդի ակտիվացումը շփման գծում ևս մեկ լրացուցիչ հարված է առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացին: «Անհրաժեշտ է շատ արագ սկսել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների իրականացումը»,- ասաց նա: Ժնևյան հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ալիևի հետ պայմանավորվել են առաջնագծում լարվածությունը թուլացնելու և զոհերից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել: «Պետք է ասեմ՝ և Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք»,-ասել էր նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |