Մարտին Հարիքսը՝ աշխարհի լավագույն դիջեյ![]() 24 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - DJ Mag ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը: Ցանկում 100 երաժիշտ է ընդգրկվել: Առաջատարը 21-ամյա հոլանդացի Մարտին Հարիքսն է, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ տիտղոսին: 2016-ին դիջեյը ճանաչվել էր ամենաերիտասարդ երաժիշտը DJ Mag-ի վարկանիշում: Երկրորդ տեղում է բելգիական Dimitri Vegas & Like Mike դուետը: Երրորդ հորիզոնականում է հոլանդացի Արմին վան Բյուրենը, որը նախկինում 5 անգամ գլխավորել է վարկանիշը, գրում է Lenta.ru-ն:, Առաջին տասնյակում են նաև դիջեյ Hardwell-ը (Ռոբերտ վան դե Կորպուտ), Tiësto-ն (Տեյս Վերվեսթը), The Chainsmokers դուետը, Դևիդ Գետտան, Աֆրոջեկը (Նիկ վան դե Վալլը), Սթիվ Աօկին և ամերիկացի Marshmello-ն (Քրիս Քոմսթոկը): Ցանկը կազմվել է ըստ ընթերցողների քվեարկության: Օգոստոսին Forbes-ը կազմել էր 2017-ի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցանկը, որտեղ առաջին հորիզոնականում էր Քելվին Հարիսը՝ 48,5 մլն դոլարով: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |