Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով24 հոկտեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը և նրա քույրը՝ Աիդան, մեդալ կստանան հրեաներին փրկելու համար: Նրանք կպարգևատրվեն Ռաուլ Վալենբերգի մեդալով Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից: Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Փարիզը հայտնվել էր նացիստների օկուպացիայի տակ, Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, երեխաները՝ Շառլն ու Աիդան, աջակցել են ֆաշիստների հալածանքներին ենթարկվող մարդկանց: Ազնավուրներն իրենց տանն են պատսպարել հրեաներին և հետապնդվող այլ ազգությունների մարդկանց: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Իսրայելում: Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը: Քանի որ Աիդան չի կարողանա ներկա գտնվել միջոցառմանը, նրա մրցանակը ևս իրենք կստանան: Պարգևատրման արարողությունը կանցնի Իսրայելի նախագահի նստավայրում: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |