Մխիթարյանը քվեարկել է Ռոնալդուի և Զիդանի օգտին24 հոկտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկությանը: Հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները: Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լավագույն ֆուտբոլիստներին դասակարգել հետևյալ կերպ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Նեյմար: Լավագույն մարզիչներն են, ըստ Պետրոսյանի, Զինեդին Զիդանը, Դիեգո Սիմեոնեն, Լեոնարդո Ժարդիմը: Ըստ Հենրիխ Մխիթարյանի լավագույն ֆուտբոլիստներն են՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Նեյմարը: Լավագույն մարզիչներն, ըստ Մխիթարյանի, Զինեդին Զիդանն է, Մասիմիլիանո Ալեգրին, Լեոնարդո Ժարդիմը: Հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Պալադիում» թատրոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է 2017-ի լավագույն մարզիչ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |