Մեդվեդևը պաշտոնական այցով ժամանել է Երևան24 հոկտեմբերի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել |