Արա Պապյան. Կոսովոյի անկախության ճանաչումն իրավաբանական նախադեպ է միջազգային իրավունքում18 փետրվարի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումն ակնհայտ իրավաբանական ակտ է, թեեւ քաղաքականապես պատճառաբանված: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել պատմաբան եւ դիվանագետ, 2001-2006 թթ. Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանը: Նրա խոսքերով, նման իրավաբանական ակտը իրավաբանական նախադեպ է ստեղծում` անկախ քաղաքական հայտարարություններից: «Միջազգային իրավունքը ավանդապես հիմնված է պետությունների գերագույն հավասարության սկզբունքի վրա: ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքն ասում է, որ միջազգային վեճերը պետք է կարգավորվեն հենց այդ սկզբունքի հիման վրա: Կոսովոյի անկախության ճանաչումն, անկասկած, իրավաբանական նախադեպ է միջազգային իրավունքում»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ, հայ դիվանագետը նշել է, որ Սերբիան միջազգային հանրության անդամ է եւ ունի նույն իրավունքները, ինչ մյուս երկրները: «Ինչու խոսելով «տարածքային ամբողջականության» մասին, այդ սկզբունքի պահպանումից զրկում են Սերբիային, ոչ թե Ադրբեջանին: Առավել եւս, որ Ադրբեջանը տեւական եւ արատավոր ցեղասպան քաղաքականության է վարել հայազգի իր քաղաքացիների հանդեպ` էթնիկ զտումները Նախիջեւանում, Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ վայրերում, եւ այժմ շարունակում է պատերազմը հայկական ինքնավարության դեմ Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Պապյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |