«Լացիոն» կստիպի իր ագրեսիվ երկրպագուներին Օսվենցիմ այցելել![]() 25 հոկտեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հռոմեական «Լացիո» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հայտնի են իրենց ծայրահեղական հայացքներով, որոնց պատճառով ակումբը բազմիցս է պատժամիջոցների ենթարկվել: Հոկտեմբերի սկզբին «Սասուոլոյի» հետ խաղի ժամանակ ակումբի երկրպագուների ռասիստական բղավոցների պատճառով «Լացիոյին» արգելվեց տոմսեր վաճառել երկրպագուների համար հատուկ հատկացված տրիբունաներում 2 խաղի՝ հոկտեմբերի 22-ին «Կալյարիի» և նոյեմբերի 5-ին՝ «Ուդինեզեի» հետ խաղերի համար: «Կալյարիի» հետ խաղի ժամանակ երկրպագուներին այնուամենայնիվ հաջողվել էր մարզադաշ մտնել՝ տեղեր զբաղեցնելով բաց տրիբունայում: Իրենցից հետո նրանք տրիբունայում են թողել հակասեմական բնույթի բազում սթիքերներ՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստների զոհ դարձած հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի, պատկերներով: Սթիքերներից մեկի վրա աղջիկը պատկերված է «Ռոմայի» մարզաշապիկով, հայտնում էeurosport-ը : Ըստ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոյի, ակումբը, ինչպես և երկրպագուների մեծամասնությունը, կողմ է այլատյացության դեմ պայքարին և այդ ծրագրի շրջանակում իր մոտ 200 երկրպագուների կուղարկի Օսվենցիմ՝ որպեսզի նրանք չմոռանան պատմության իրադարձությունները: Նախատեսվում է, որ ակցիան ամենամյա կլինի: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |