Թումոն և CyArk-ը թվայնացնում են Արենիի քարանձավն ու Նորավանքը![]() 25 հոկտեմբերի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թումոյում մեկնարկել է թվային պահպանման ևս մի նախագիծ, որի շնորհիվ կիրականացվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված Նորավանքի և Արենիի քարանձավի 3D սկանավորումը և մշակումը։ Աշխարհի նշանավոր կետերի եռաչափ սկանավորմամբ զբաղվող CyArk միջազգային ընկերության մասնագետները այժմ Հայաստանում են, և Թումոյի ուսանողների ու ոլորտի այլ մասնագետների հետ միասին սկսել են 3D սկանավորման գործընթացը։ «Իմ Հայաստան» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից, մեկնարկել է 3D սկանավորման նախագիծը հոկտեմբերի 23-ին` Թումոյի հետ համագործակցությամբ։ Սկանավորման LiDAR տեխնիկայի հետ ծանոթանալուց հետո մասնակիցները կատարել են սկանավորման առաջին փորձերը Թումանյանի այգում։ Հոկտեմբերի 25-ին խումբը կուղևորվի Նորավանք և Արենիի քարանձավ՝ իրականացնելու եռաչափ նկարահանումը, իսկ ավելի ուշ կզբաղվի հավաքված նյութերի մշակմամբ, ասվում է Թումոյի հաղորդակցման բաժնի հաղորդագրության մեջ։ Եռաչափ սկանավորումը վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում ստացած տեխնոլոգիա է, որի շնորհիվ աշխարհի կարևորագույն պատմական և մշակութային կոթողները այժմ կարելի է ընդմիշտ պահպանել թվային տիրույթում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |