Երևանի լավագույն թանգարանները՝ ըստ TripAdvisor-ի25 հոկտեմբերի 2017 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայտնի TripAdvisօr ճանապարհորդական կայքը կազմել է Երևանի լավագույն 10 թանգարանի վարկանշային աղյուսակը՝ հիմնվելով այցելուների կարծիքների վրա: Լավագույն տասնյակը գլխավորում է Մատենադարանը, որտեղ պահվում է ավելի քան 23.000 ձեռագիր, հմայիլ և պատառիկ: Երկրորդ տեղում Հայոց ցեղասպանության թանգարանն է: Այն վերանորոգվել էր և համալրել իր ցուցադրությունը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Հաջորդը հայ ամենատաղանդավոր կինոռեժիսորներից Սերգեյ Փարաջանովի թանգարանն է: Այստեղ մեկտեղվել են աշխարհահռչակ ռեժիսորի անձնական իրերը, նկարները, ինչպես նաև բեմական հագուստներն ու արվեստի աշխատանքները, որոնք նա ստեղծել է բանտում: Հանրապետության հրապարակում գտնվող Պատմության թանգարանը այցելուներին ամենից շատ գրավող թանգարանների շարքում չորրորդն է: Թանգարանն ունի նաև առցանց ցուցադրություն, որի միջոցով կարելի է ծանոթանալ տարբեր հավաքածուների: Հինգերորդ տեղում հայտնված Երևանի կոնյակի գործարանի թանգարանում հայկական կոնյակագործության ավանդույթներին ծանոթանալուց և հնեցման արտադրամասում շրջելուց զատ, կարելի է համտեսել նաև նրբահամ կոնյակ: Կասկադում տեղակայված Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որն ունի նաև բացօթյա ցուցադրություն, ոչ միայն արտասահմանցիների, այլ նաև երևանիցիների ամենասիրելի վայրերից է: Ժամանակակից արվեստի ցուցանմուշներ ներկայացնող թանգարանը վեցերորդն է աղյուսակում: Հաջորդը «Դալան» արվեստի ցուցասրահն է; Այստեղ մեկտեղվել են տասնյակ հայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ազգային պատկերասրահը նույնպես ամենատպավորիչների շարքում է: Թանգարանի 56 ցուցասրահներում ներկայացված են հայ և օտար գեղանկարիչների հարյուրավոր գործեր: Այստեղ լինում են նաև ժամանակավոր ֆոտո ցուցադրություններ: «Մեգերյան կարպետ» հայկական գորգերի թանգարանը Երևանի ամենակոլորիտային վայրերից է: Հայկական գորգագործության լավագույն գործերի ցուցադրությունից զատ, այստեղ գործում է գորգերի արտադրամաս և ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական ազգային խոհանոցի կերակրատեսակներ: Երևանի քաղաքապետարանի շենքին կից գործող Երևանի պատմության թանգարանը եզրափակում է մայրաքաղաքի լավագույն թանգարանների շարքը: Էրեբունի-Երևանի հիմնադրումից մինչև վարդագույն քաղաք. եանգարանի ցուցադրությունը խտացնում է երևանի բոլոր պատմական շերտերը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |