Le Parisien. Նեյմարը «ՊՍԺ»-ում անձեռնմխելի է![]() 25 հոկտեմբերի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մասնակցում է թիմի մարզումներին որոշակի պայմաններով: Բրազիլացուն թույլատրվում է չմասնակցել պաշտպանական մարտավարական պարապմունքներին, իսկ նրա թիմակիցներին արգելվում է հնարքներ գործի դնել նրա դեմ: Բացի այդ, հատուկ նրան է սպասարկում 2 ֆիզիոթերապևտ, որոնք բացառապես նրա առողջությամբ են զբաղվում անկախ մյուս ֆուտբոլիստների խնդիրներից, հայտնում է eurosport-ը Le Parisien-ի վրա հղումով: Բրազիլացի ֆուտբոլիստը համալրել է «ՊՍԺ» կազմը 2017-ի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց: Նեյմարը 2017/18 խաղաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել և 8 գոլային փոխանցում իրականացրել 11 խաղում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |