Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը![]() 25 հոկտեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը: Այդ մասին հայտարարել է ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը: «Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թևանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվել է, և հաջորդ տարի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ»,- ասել է Մելանյա Ստեփանյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Նա հավելել է, որ ՉՄՄ-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |