Femen-ի ակտիվիստուհին ոչխարի կերպարով ակնարկել է ադրբեջանցի ուղևորների «խաշնարած անցյալը»

Femen-ի ակտիվիստուհին ոչխարի կերպարով ակնարկել է ադրբեջանցի ուղևորների «խաշնարած անցյալը»

PanARMENIAN.Net - Femen շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Կիևի օդանավակայանում՝ դեպի Ուկրաինա սեքս-տուրերի դեմ, այդ մասին ասվում է շարժման կայքում:

Շարժման կիսամերկ ակտիվիստուհին ոչխարի կերպարով է դիմավորել Բաքվից ժամանող ուղևորներին՝ «Թոֆիկ» և «Զաքիր» պաստառներով: Նա ողջունել է ադրբեջանական տխրահռչակ Buta Airways լոուքոսթերի «Բաքու-Կիև» չվերթի արական սեռի ուղևորներին: Ակցիան պատախան էր «Ադրբեջանական ավիուղիների» դուստր ձեռնարկության կողմից դեպի Կիև սեքս-տուրերի գովազդին:

Ակտիվիստուհու արտաքին տեսքը հորդոր է գովազդի հեղինակներին՝ վերադառնալ անսանձ հովվական ցանկասիրության բավարարման ավանդական միջոցներին:

Femen-ը պահանջում է Ուկրաինայի իշխանություններից արգելել Buta Airways-ին սեքս-չվերթներ իրականացնել դեպի Ուկրաինա, ինչպես նաև պաշտոնապես ներողություն խնդրել Ուկրաինայի կանանցից:

Ավելի վաղ Buta Airways ադրբեջանական ավիաընկերությունը գովազդային հոլովակ էր թողարկել, որը կարող է ընկալվել որպես Ուկրաինա սեռական ուղղվածության զբոսաշրջության գովազդ: Հոլովակում հերոսն ավիատոմս է գնում Կիև և ընկույզ, որն Ադրբեջանում աֆրոդիզիակ է համարվում: Ավիաընկերության կին ներկայացուցիչը ծաղրում է ուղևորին, սակայն հոլովակի հերոսը պատասխանում է, թե սա այն չէ, ինչ նա մտածում է, իսկ ընկույզը փախլավայի համար է: Երբ անձնակազմը հայտարարում է, որ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Կիև, ադրբեջանցի տղամարդիկ բուռն ուրախություն են հայտնում: Կիևի օդանավակայանում չվերթի ուղևորներին դիմավորում են տեղացի աղջիկները անվանական պաստառներով՝ «Թոֆիկ» և «Զաքիր»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---