Տիգրան Մանսուրյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին![]() 25 հոկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին: ԱՊՀ երկրների մարդասիրական «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հրապարակել է 2016-ի դափնեկիրների անունները: Մրցանակին հավակնում էր 12 թեկնածու 8 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին արժանացել է 8 թեկնածու, ասվում է հիմնադրամի կայքում: Նշվում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ճանաչված առաջատարն է, նրա ստեղծագործությունները մեծ հաջողությամբ կատարվում են աշխարհի բոլոր երաժշտական մայրաքաղաքներում», նա վարպետորեն համադրում է ժամանակակից հայ երաժշտարվեստն ու ժողովրդական ավանդույթները: Մրցանակը նաև դրամական մաս ունի՝ 2 միլիոն ռուբլի (16,7 մլն դրամ): «Համագործակցության աստղեր» ամենամյա մրցանակը տրվում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, հումանիտար ոլորտներում: Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա Մոսկվայում դեկտեմբերին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |