Երևանում Կանաչ լուսավորության շաբաթ է. Տան լամպերը փոխարինեք էներգախնայող և էկոանվտանգներով25 հոկտեմբերի 2017 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-27-ը Երևանում կանաչ լուսավորության շաբաթ է անցկացվում: Դրա շրջանակում Երևանի բնակիչները հնարավորություն ունեն քաղաքի կենտրոնական փողոցներում տեղակայված հատուկ տաղավարներում փոխանակել իրենց տան շիկացման լամպերը էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ լուսադիոդային լամպերով՝ LED-երով: Երևանի մի շարք փողոցներ և հանրային վայրեր լուսավորված են լուսադիոդային լամպերով, և 2015 թվականից ի վեր քաղաքապետարանն ամեն տարի խնայել է $115.000-ին համարժեք էլեկտրաէներգիա: Կանաչ լուսավորության շնորհիվ տարեկան 500 տոննայով կրճատվել են ջերմոցային գազերի արտանետումները: Լուսադիոդային լուսավորություն կարելի է ունենալ նաև տանը, ինչը նաև կնվազեցնի կոմունալ ծախսերը:
Տաղավարները գործում են հոկտեմբերի 23-25-ը՝ ժամը 12:00-20:00, Հյուսիսային պողոտայում (շատրվանների հարևանությամբ), «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, և հոկտեմբերի 26-27-ը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (Ամերիաբանկի հարևանությամբ) և Նոր Նորքի 2-րդ զանգվածում (շուկայի հարևանությամբ): Ամբողջ շաբաթվա ընթացքում ընդամենը 2800 լամպ է բաժանվելու, ինչը խորհրդանշում է հաջորդ տարի սպասվող Երևանի հոբելյանը. ամեն օր յուրաքանչյուր տաղավար բաժանում է 280 լամպ: Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀԲԸՄ գրասենյակում պեչա-կուչա (ճապոներենից թարգ.՝ ճեպազրույց) կանցկացվի, որտեղ մասնագետները կներկայացնեն կանաչ լուսավորության զարգացման պատմությունն ու նշանակությունը շրջակա միջավայրի համար: Երևանի մի շարք փողոցներում և հանրային վայրերում կանաչ լուսավորություն ապահովելու ծրագիրն իրականացվել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ու ՀՀ բնապահպանության նախարարության հետ գործակցությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |