Toyota-ն էլեկտրական շարժիչով մեքենա կարտադրի![]() 25 հոկտեմբերի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Toyota-ն 2020 թվականին կթողարկի էլետրական մարտկոցով աշխատող մեքենա: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ընկերության նախագծած էլեկտրական մարտկոցի լիցքավորումը արագ է կատարվում: «Մենք հավատում ենք, որ մեր նախագծած մարտկոցը կփոխի «խաղի կանոնները» համաշխարհային մեքենաշինության մեջ»,-ասել է ճապոնական ամենաշատ վաճառվող մեքենան արտադրող ընկերության փոխտնօրենը: Նա հավելել է նաև, որ սա չի նշանակում, որ ընկերությունը դադարեցնելու է ջրածնային մեքենաների արտադրությունը: Գործակալությունը նշում է նաև, որ ընկերությունն առաջատար է նաև ջրածնային մեքենաների իրացման թվով: Մեքենաշինության համաշխարհային արդյունաբերության մեջ շարունակում են առաջատարը մնալ բենզին այրող շարժիչներով մեքենաները: Վիճակագրական տվյալների համաձայն` վարորդների մեծ մասը շարունակում է դեռևս նախընտրել վառելիքի ավանադական աղբյուրներով աշխատող մեքենաները՝ էլեկտրական շարժիչներով աշխատողներից: Էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է ամերիկյան Tesla Motors-ը, որն այս տարի ամենամատչելի էլեկտրամոբիլի սերիական արտադրություն է սկսել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |