Զինվորները Տավուշում վնասված սպիտակագլուխ անգղ են գտել ու խնամել![]() 26 հոկտեմբերի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ»,-ասվում է գրառման մեջ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ: Ընթերցեք նաև.Սպանված անգղերի հետքերով. Գյուղապետն ասում է՝ չի մասնակցել, ոստիկանությունն էլ, որ 2013-ի դեպք է Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |