Եվրախորհրդարանը կրճատել է Թուրքիային հատկացվող ֆինանսական աջակցությունը![]() 26 հոկտեմբերի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը կրճատել է Թուրքիային հատկացվող ֆինանսական աջակցությունը՝ ԵՄ-ին այդ երկրի անդամակցության գործընթացի դանդաղեցման պատճառով: Օժանդակությունը կրճատվել է 50-80 մլն եվրոյով, հայտնել է խորհրդարանը Ստրասբուրգում: Ըստ սկզբնական պլանների, ենթադրվում էր, որ 2018-ին Թուրքիան 217 մլն եվրո կստանա ԵՄ-ից բարեփոխումների, ենթակառուցվածքների և գյուղոլորտի համար: Գումարը կրճատելու Եվրախորհրդարանի որոշումը դեռ պետք է հավանություն ստանա անդամ երկրների ղեկավարներից, սակայն ըստ դիտորդների, դա լոկ ձևականություն է, գրում է Deutsche Welle-ն: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն արդեն զգուշացրել էր այդ քայլի մասին: «Թուրքիայում ոչ միայն գերմանացիների են ձերբակալում: Այդ երկրի ամբողջ իրավական համակարգը սխալ ուղղությամբ է գնում»,-հայտարարել էր նա: ԵՄ-ից ստացվող գումարը Թուրքիային է վճարվում ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին աջակցության ծրագրի շրջանակում: 2017-2020թթ. Թուրքիան ԵՄ-ից ընդհանուր առմամբ պետք է 4,4 մլրդ եվրո ստանա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |