Զանգեզուր կենսոլորտային համալիրում հրդեհ է![]() 26 հոկտեմբերի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ժամը 16-ի սահմաններում Զանգեզուր կենսոլորտային համալիրի Զանգեզուր տեղամասում աշխատակիցները հրդեհի օջախ են հայտնաբերել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը: Հրդեհի մասին տեղեկացրել են ԱԻՆ և սկսել հրդեհաշիջման աշխատանքները: «Նախնական տվյալներով, կրակը ընդգրկել է շուրջ 8 հա տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կենսոլորտային համալիրի աշխատակիցները, Քաջարանի ԱԻՆ ծառայության հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն»,-ասվում է գրառման մեջ: : Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |