«Միտք» վերլուծական կենտրոն. Ղարաբաղի եւ Հայաստանի կառավարությունները պետք է ճանաչեն Կոսովոյի անկախությունը18 փետրվարի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հռչակեց երկրի անկախությունը Սերբիայից: Չնայած այն հանգամանքին, որ կոսովարների այդ քայլը լիովին կանխագուշակելի էր, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը: Այդ մասին ասվում է «Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարության մեջ, որ ստացել է PanARMENIAN.Net ը: Կենտրոնի փորձագետները կոչ են անում ԼՂՀ եւ ՀՀ կառավարություններին ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ բանակցություններ սկսել Կոսովոյի կառավարության հետ` ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ: «Բացի այդ կարեւոր ենք համարում, որպեսզի ԼՂՀ կառավարությունը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ` դարձյալ բարձրացնելով սեփական անկախության ճանաչման հարցը ԼՂՀ-ի կողմից ներկայումս վերահսկվող տարածքներում: Պատմական այս պահը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել ԼՂՀ հակամարտության հարցում վերջակետ դնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |