Մեդվեդևը հայաստանյան լուսանկարներ է հրապարկել Instagram-ում

Մեդվեդևը հայաստանյան լուսանկարներ է հրապարկել Instagram-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Instagram-ի իր էջում Հայաստան կատարած այցից լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարների թվում հայկական բնապատկեր է, ժինգյալով հաց պատրաստող կինը, ազգային պար կատարող տղամարդիկ և մի տեսարան Երևանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ և ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ: ՌԴ վարչապետը Հայաստանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ընթերցեք նաև. Մեդվեդևի այցի 1-ին օրվա արդյունքները. Գազի գինը դեռ չի փոխվի, աբխազական երկաթուղին էլ չի բացվի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---