Կիևում պայթյունից վիրավորված պատգամավորն Ուկրաինա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարն է26 հոկտեմբերի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Կիևում պայթյունից վիրավորված Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Ազգային ժողովում դատապարտել են նրա դեմ մահափորձը: Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան Կիևի Ադամ Միցկևիչի փողոցում: Մոսիյչուկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զոհվել է նրա թիկնապահը: «Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի և մեր գործընկերների անունից դատապարտում ենք խմբի ղեկավարի դեմ իրականացված մահափորձը»,- հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն Ազգային ժողովում, հայտնում է Panorama.am-ը։ Պատգամավորը հիշեցրել է, որ մահափորձի մասին հոկտեմբերի 25-ին հաղորդագրություն էին տարածել ուկրաինական լրատվամիջոցները։ «Կան վիրավորներ և մեկ զոհ։ Ցավակցում ենք զոհի ընտանիքներին ու հարազատներին։ Խմբի ղեկավարն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և հանդարտություն»,- ասել է Բեքարյանը։ Ըստ վերջին տվյալների, տուժել է 5 մարդ, որից մեկը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ամյա աշխատակիցը, զոհվել է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |