Մուսասիի և Շլեմենկոյի մենամարտի ուղիղ եթերը մոտ 792.000 մարդ է դիտել

Մուսասիի և Շլեմենկոյի մենամարտի ուղիղ եթերը մոտ 792.000 մարդ է դիտել

PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի (ММА) Bellator 185 մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասիի և ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի մենամարտի ուղիղ եթերը 792.000 մարդ է դիտել, հայտնում է ՏԱՍՍ-ը MMAfighting-ի վրա հղումով:

Մենամարտը կայացել է հոկտեմբերի լույս 21-ի գիշերն ամերիկյան Անաքսվիլում: Շլեմենկոն զիջել է Մուսասիին մրցավարների միաձայն որոշմամբ՝ 3-ն էլ նախապատվությունը տվել են Մուսասիին 29:28 հաշվով: Ընդ որում Մուսասիի աչքը վնասվել էր առաջին ռաունդում:

Հեռուստատեսությամբ կամ տեսահավելվածներով մենամարտը դիտած հանդիսատեսի միջին թիվը ավելի քան 520.000 է եղել, ինչը քիչ է Bellator-ի 2017-ի մրցումների միջին ցուցանիշից, որը մոտ 660.000 է: Մենամարտի գագաթնակետին այն դիտել է 792.000 մարդ:

Հուլիսին Մուսասին պայմանագիր էր կնքել Bellator-ի հետ 6 մենամարտի համար: UFC նախորդ 5 մենամարտում Մուսասին ևս հաղթել է, այժմ նա 43 հաղթանակ ունի, որից 35-ը՝ վաղաժամ, 6 պարտություն և 2 ոչ ոքի: Շլեմենկոն 10 պարտություն է կրել MMA-ում, 56 հաղթանակ, որից 31-ը՝ վաղաժամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---