Ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը18 փետրվարի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Կոսովոյի անկախության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Փ. Սեմնեբին տեղեկացրեց, որ այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում` նվիրված Կոսովոյի հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակին: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի նախագահական ընտրություններին: Նշվեց, որ առաջիկա ընտրությունները աչքի են ընկնում մրցակցությամբ եւ այս առումով հատուկ կարեւորվեց ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կողմերն ընդգծեցին նաեւ, որ ժողովրդավարական գործընթացների խորացումը Հայաստանում միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |