Հետազոտություն. Մրգերը քիմիկատներից մաքրելու համար կերակրի սոդայի լուծույթով է պետք լվանալ![]() 26 հոկտեմբերի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականներն առաջարկում են մրգերը քիմիկատներից մաքրելու համար, լվանալ դրանք կերակրի սոդայի լուծույթով: Գիտնականներն որոշել են դա խնձորի օրինակով, որի մասին հետազոտությունը հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry-ում: Մի շարք փորձեր անցկացնելով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ տիաբենդազոլն ու ֆոսմետն ամենից լավ հեռացվում են խնձորից կերակրի սոդայի լուծույթով: 12 րոպե լուծույթով խնձորը լվանալու դեպքում, դրա մակերեսրից հեռացվում է առաջին նյութի 80 տոկոսը, իսկ 15 րոպեի դեպքում՝ հեռացվում է նաև երկրորդ քիմիական նյութի 96 տոկոսը, գրում է Lenta.ru-ն: Ժամանակի տարբերությունը պայմանավորված է քիմիկատների ներթափանցման խորությամբ՝ 80 միկրոմետր տիաբենդազոլի դեպքում և 20՝ ֆոսմետի: Խնձորը կտորով մաքրելու դեպքում կարելի է հեռացնել փոշին ու աղտոտվածությունը, սակայն դա անօգուտ է քիմիկատների դեպքում, նշում են փորձագետները: Քիչ է օգնում նաև հոսող ջրով կամ Clorox սպիտակեցնող լուծույթով լվանալը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |