Իսպանիան, Վրաստանն ու Ինդոնեզիան դեռեւս չեն պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը18 փետրվարի 2008 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Իսպանիան հայտարարել է, որ չի ճանաչի Սերբիայից Կոսովոյի անկախությունը: «Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում Կոսովոյի խորհրդարանի երեկվա միակողմանի ակտն անկախության հռչակման մասին: Մենք չենք ճանաչի Կոսովոյի անկախությունը, քանի որ կարծում ենք, որ դա կնշանակի չհարգել միջազգային օրենսդրությունը»,-հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա նաեւ հավելել է, որ նման որոշման օրինականության համար պահանջվում է կողմերի համաձայնությունը կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը: Այն երկրների թվին, որոնք չեն պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը, դասվում է նաեւ Վրաստանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին: «Մեզ հետաքրքրում է, թե ինչ է լինելու մեր տարածքների հետ»,-ասել է Գաբաշվիլին: «Մենք կսպասենք եւ կտեսնենք, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանը Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում»,-հավելել է նա: Ինդոնեզիան եւս հայտարարել է թե չի ճանաչում Կոսովոյի միակողմանի հռչակված անկախությունը: «Ինդոնեզիայի կառավարությունը ուշադիր կհետեւի Կոսովոյում իրադարձությունների զարգացմանը, սակայն, այն դեռեւս պատրաստ չէ...»,-հաղորդում է «Ռոյթերսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |