Մարկո Ռոյս. Շուտով 30 տարեկան կդառնամ, սա վերջին շանսն է![]() 26 հոկտեմբերի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոստովանել է, որ կարող է փոխել ակումբը 2019-ին պայմանագրի ժամկետը սպառվելուն պես: «5-6 օտարերկրյա ակումբ է հետաքրքրվում ինձանով: 2019-ի մայիսի 31-ին ես 30 տարեկան կդառնամ: Դա իմ վերջին մեծ պայմանագիրը կլինի և ինչ-որ նոր բան փորձելու վերջին շանսը: Ազնիվ կլինեմ՝ չգիտեմ, թե որտեղ կհայտնվեմ: Այս պահին ես երջանիկ եմ Դորտմունդում և չեմ մտածում, թե ինչ է լինելու 2019-ից հետո: Սակայն, ժամանակը կգա, ես հանգիստ կնստեմ ու որոշում կկայացնեմ»,-ասել է Ռոյսը, հայտնում է eurosport-ը գերմանական GO-ի վրա հղումով: Ռոյսով են հետաքրքվում «ՄՅՈւ»-ն և «Արսենալը»: Ռոյսը «Բորուսիայի» կազմում է 2012-ից: Նա դարձել է Գերմանիայի Գավաթի և 2 Սուպերգավաթի հաղթղ, 189 հանդիպման է մասնակցել և 89 գոլ խփել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |