ՀՀ-ում կտրուկ կաճի ճանապարհների պահպանմանն ուղղված ծախսը

ՀՀ-ում կտրուկ կաճի ճանապարհների պահպանմանն ուղղված ծախսը

PanARMENIAN.Net - 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով՝ տրանսպորտի և կապի ոլորտներին հատկացվող միջոցներն աճելու են 160%-ով. 2017-ի 51․2 մլրդ դրամի փոխարեն 2018-ին պետական բյուջեից նշված ոլորտներին կհատկացվի 81․9 մլրդ դրամ։

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար պետությունը 2018-ին նախատեսում է հատկացնել 8․9 մլրդ դրամ՝ 137.4%-ով ավելի, քան 2017-ին՝ (4.6 մլրդ դրամ), և 197%-ով ավելի, քան 2016-ին՝ 3.2 մլրդ դրամ:

Երևանի փողոցների բարեկարգմանը տրամդրվելիք գումարը 2018-ին 2016-ի նկատմամբ աճել է 197%-ով՝ 1․6 մլրդ դրամ, սակայն նույնն է մնացել 2017-ի համեմատ՝ մոտ 3․3 մլրդ դրամ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանման ու շահագործման համար պետությունը նախատեսում է հատկացնել 8․6 մլրդ դրամ, ինչը 116%-ով ավելին է, քան 2017-ին հատկացված միջոցներն են, և 140%-ով ավելի, քան 2016-ին (6.16 մլրդ դրամ):

2017-ի համեմատ 116%-ով և 2016-ի համեմատ՝ 140%-ով, աճելու են նաև մարզային ճանապարհների պահպանությանն ու շահագործմանը հատկացվող միջոցները՝ կազմելով մոտ 1․163 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---