ՀՀ քաղաքացիները կարող են 59 երկիր մեկնել առանց վիզայի![]() 26 հոկտեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Passport Index-ի վարկանշային աղյուսակի համաձայն՝ հայկական անձնագիրը 137-րդ տեղում է 2017 թվականին աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում: ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել աշխարհի 59 երկիր,այդ թվում՝ Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ուրուգվայ և այլ: Աշխարհի ամենահզոր անձնագիրն այս տարի ոչ եվրոպական է և ոչ էլ ամերիկյան. այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը: Երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի 153 երկիր մուտք գործել: Ամենահզոր անձնագրերի տասնյակում են ընդգրված նաև Գերմանիան, Շվեդիան, Հարավային Կորեան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նորվեգիան: Ռուսաստանը 83-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 124-րդ, Վրաստանը՝ 89-րդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |