WiFi-ին յուրաքանչյուր միացում խոցելի է դարձնում սմարթֆոնը. Ինչպես պաշտպանել այն![]() 26 հոկտեմբերի 2017 - 18:37 AMT PanARMENIAN.Net - WiFi յուրաքանչյուր միացում կարող է խոցելի դարձնել սարքավորումը ցանցահենների համար, գրում է The Telegraph-ը: Վերջիններս, WiFi ցանցեր վիրուսներ ներմուծելու միջոցով, կարող են տիրապետել ապարատի տիրոջ բանկային և սոցիալական ցանցերի հաշիվների գաղտնաբառերին, հետևել նամակագրությանը, ունենալ հասանելիություն անձնական լուսանկարներին, տեսանյութերին և այլն: Ինչ կարելի է անել ապարատը WiFi միացումների ընթացքում հարձակումներից պաշտապանելու համար. առաջինը՝ համոզվեք, որ WiFi ցանցը գաղտնաբառ ունի, եթե ցանցը գաղտնաբառ չի պահանջում, ապա խոցելիության մակարդակը բարձր է: Երկրորդ, խուսափեք հյուրանոցներում, սրճարաններում, հանրային վայրերում WiFi ցանցին միանալուց: Երրորդ, բանակային և առցանց առևտրի ընկերությունների կայքերի հասցեն հիմնականում սկսվում է https-ով, սա միտված է սարքավորումը պաշտպանելուն: Մուտք գործելուց առաջ համոզվեք, որ կայքի հասցեն https-ով է սկսվում: Չորրորդ, պարբերաբար թարմարցրեք ձեր router-ը՝ WiFi բաշխիչը և սմարթֆոնը: Եվ վերջում, ցանցահենների հարձակումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ունենալ VPN (virtual private network): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |