Վաշինգտոնը ճանաչել է Կոսովոյի անկախությունը18 փետրվարի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Կոսովոյի անկախությունը: «Կոսովոյի բնակիչներն այժմ անկախ դարձան»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, որը գտնվում է այցով Տանզանիայում: Բուշը հստակեցրել է, որ կհետեւի իրադարձությունների զարգացմանը եւ հիշեցրել, որ պաշտպանել է երկրամասի անջատվելու իրավունքը: «Մենք ղեկավարվելու ենք Ախտիսաարիի պլանով եւ տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է Ջ.Բուշը, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է Սերբիայից երկրամասի անջատման օգտին եւ միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Բելգրադը չեղյալ է հայտարարել անկախության մասին երկրամասի հռչակագիրը եւ կոչ է արել միջազգային հանրությանը անվավեր համարել այն որպես միջազգային իրավունքին հակասող փաստաթուղթ: Ռուսաստանը հայտարարել է, որ կպնդի, որ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չեղյալ հայտարարվի, ինչպես նաեւ ապահովվեն Կոսովոյի բնակչության այն մասի անվտանգության երաշխիքները, որոնք դեմ են երկրամասի անջատմանը Սերբիայից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |