Անձրև և ամպրոպ՝ հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսին և 29-ի գիշերը

Անձրև և ամպրոպ՝ հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսին և 29-ի գիշերը

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ն արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, հոկտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին սպասվում է, 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---