WhatsApp-ը թույլ կտա ջնջել ուղարկած նամակները![]() 27 հոկտեմբերի 2017 - 18:10 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերի օգտատերերը այսուհետ կկարողանան հաղորդագրությունն ուղարկելուց հետո 7 րոպեի ընթացքում ջնջել այն նամակագրությանը մասնակցող բոլոր օգտատերերի չաթից: Այս մասին գրում է The Telegraph-ը: Այս նոր ֆունկցիան կիրառելու համար` օգտատերերը iOS և Android համակարգերի համար պետք է ներբեռնեն WhatsApp-ի վերջին տարբերակը: Նամակը ջնջելուց հետո երկու օգտատերերի մոտ՝ չաթում օրիգինալ հաղորդագրության տեղը, կհայտնվի «this message was deleted» (այս նամակը ջնջված է) արտահայտությունը: Հաղորդագրությունները ջնջելու ֆունկցիա ունեն նաև Snapchat-ը և Gmail-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |