ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում![]() 28 հոկտեմբերի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործարար մշակույթի պատասխանատու մոդել առաջարկած ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդությանը՝ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ընկերությունը նպաստում է նաև աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի տարածմանը: Տարիքային տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են: Հայաստանում բջջային կապի զարգացման պատմությանն ու այդ ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առաջատարության գաղտնիքներն այս անգամ բացահայտել են Շիրակի մարզի Ամասիա գյուղի երիտասարդները: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ «բաց դռների օր» միջոցառման ընթացքում, նրանք ծանոթացել են բիզնեսում կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկությունների և դրա երկարաժամկետ դրական ազդեցությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր շրջայց: Աշակերտները եղել են ընկերության զանգերի և սպասարկման կենտրոններում: Իսկ ընկերության գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: «Բիզնեսի հաջողությունը սկսվում է կառավարման մոդելի և աշխատակիցների ճիշտ ընտրությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետևել ազնիվ մրցակցությանը և հանրությանն առաջարկել նոր լուծումներ: Մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը ընկերության հաջողությանը զուգահեռ՝ իր գործունեությամբ նպաստում է նաև երկրի տնտեսության և հասարակության զարգացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Երիտասարդության հետ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ փորձի փոխանակման, անհրաժեշտ վերլուծության և հաջողված օրինակով առաջնորդվելու համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |