Հայաստանում ընթանում են երկրի նախագահի ընտրությունները

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ի 8:00-ին Հայաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Բաց են բոլոր 1923 ընտրատեղամասերը եւ ընդունում են ընտրողներին: Հայաստանի ԿԸՀ-ն ուղիղ եթեր դուրս կգա յուրաքանչյուր երեք ժամը մեկ, իսկ 24:00-ից հետո քվեարկության արդյունքները կներկայացվեն ամեն ժամը մեկ: Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին:



Ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների, համահանրապետական ընտրություններին կարող են մասնակցել 2 328 320 ընտրողներ: Ընտրություններին հետեւելու են շուրջ 14 հազար դիտորդներ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից:



Ընտրություններին մասնակցում են ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը եւ Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը:



Ըստ հայկական օրենսդրության ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը` յոթ օր անց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---