Արցախը՝ Կատալոնիայի անկախության մասին. Ողջունում ենք քաղաքակիրթ ինքնորոշման ամեն գործընթաց![]() 28 հոկտեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է քաղաքակիրթ ինքնորոշման յուրաքանչյուր գործընթաց: «Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է, և պետությունները պետք է հարգեն այս իրավունքը»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ եթե Իսպանիան չի ցանկանում մասնատվել, ապա պետք է փոխի պետության ձևը դաշնության կամ համադաշնության: Հարցին, թե պատրաստվում է արդյոք Արցախը ճանաչել Կատալոնիայի անկախությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ դա կախված է գործընթացի հետագա զարգացումից և «ժամանակի հարց է»: Հոկտեմբերի 1-ին Իսպանիայից անջատվելու օգտին Կատալոնիայում քվեարկել է մասնակիցների 90%-ը: Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնությունների և հօգուտ Կատալոնիայի անկախության: Սեպտեմբերին Արցախի հանրապետության ԱԳՆ-ն Իրաքայան Քրդստանի անխակության հանրաքվեի անցկացումը ողջունող հայտարարություն էր տարածել: «Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում էր հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |