Գլենդելում Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի փակ ցուցադրություն է կայացել30 հոկտեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Գլենդելի Americana at Brand մոլում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) ֆիլմի փակ ցուցադրությունը՝ չնայած մոլի ղեկավարության հետ ֆիլմի գովազդային վահանակները տեղադրելու շուրջ ունեցած հակասություններին: LA Times հաղորդմամբ, փաստագրական ֆիլմը փորձագիտական վերլուծության և ցեղասպանությունը վերապարածների հիշողությունների միջոցով ցույց է տալիս, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նպաստել աշխարհում հետագա վայրագությունների իրագործմանը: Փակ ցուցադրությանը ներկա են եղել նաև Գլենդելի քաղաքային խոհրդի անդամ Լաուրա Ֆրիդմանը և սենատոր Էնթոնի Փորթանթինոն: «Նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախկին նախագահները հաջողության չեն հասել կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու գործում, որի տարիներին օսմանյան թուրքերը դաժանաբար1.5 մլն հայի կյանք են խլել»,-գրում է պարբերականը: Ֆիլմը նկարահանվել է Գլենդելում «Հայ դատի» հանձանախմբի (ANCA) նախաձեռնությամբ: Հանձնախմբի՝ գովազդային վահանակը տեղադրելու առաջարկը մոլի ղեկավարությունը մերժել էր «քաղաքականացված» լինելու պատճառով, սակայն ավելի ուշ վերանայել էր իր դիրքորոշումը: Ֆիլմի հեղինակները ամերիկացի դերասան Դին Քեյնն ու հեռուստահաղորդավաոր Մոնթել Ուիլյամն են: Պարբերականի փոխանցմամբ՝ Ուիլյամը մտահոգվել է, երբ ստացել է ֆիլմի նկարահանման առաջարկը, քանի որ այդ ժամանակ առաջին անգամ է լսել Հայոց ցեղասպանության մասին: Ըստ նրա՝ ֆիլմը պետք է իրազեկման միջոց դառնա: «Հայոց ցեղասպանության 100-ամյա ժխտողականությունը այն միակ պատճառն է, որի համար մարդիկ անտեսում են մյուս բոլոր ցեղասպանությունները, որոնք շարունակում են տեղի ունենալ հենց այս պահին: Մենք միայն շշուկներ ենք լսում, քանի որ աշխարհը նախընտրում է չբարձրաձայնել այս իրողությունների մասին»,-ասել է հեռուստահաղորդավարը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |