Ազնավուրի պատվին Իսրայելում ձիթենու ծառ է տնկվել28 հոկտեմբերի 2017 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին, Իսրայելի Նվե Շալոմ բնակավայրում, «Աշխարհի արդարներին» նվիրված պուրակում ձիթենու ծառ է նվիրաբերվել լեգենդար ֆրանսահայ շանսոնյեՇառլ Ազնավուրին: Այդ մասին ասվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում: Ազնավուրն այս պատվին է արժանացել Երկրորդ համաշխարհայինի տարիներին բազմաթիվ հրեաների կյանքեր փրկելու համար: Շառլ Ազնավուրն Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի մեդալով, որը շնորհվել է նրան Հոլոքոսթի ժամանակ իր ընտանիքի մարդասիրական գործունեության համար, որն ապաստան է տվել նացիստների կողմից հետապնդվող մարդկանց: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Շառլը և նրա քույրը Աիդան Գրառման մեջ նշվում է, որ Ազնավուրյանների ընտանիքի մարդասիրական արարքի մասին գիրք է գրել հրեա պատմաբարն, պրոֆեսոր Յարի Օրոնը, որը լույս է տեսել 2 տարի առաջ: Արարողությունից հետո հանդիսություն է կազմակերպվել, որի ավարտին ներկաներին իր խոսքն է աել նաև Շառլ Ազնավուրը: Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռեուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Աշխարհահռչակ շանսոնյեն հարցրել է Իսրայելի նախագահին, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրել է Ազնավուրը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |