Իբրահիմովիչ. Կվերադառնամ խաղադաշտ նույնիսկ եթե հարկ լինի «ջրի վրայով քայլել»

Իբրահիմովիչ. Կվերադառնամ խաղադաշտ նույնիսկ եթե հարկ լինի «ջրի վրայով քայլել»

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ վնասվածքից հետո խաղադաշտ դուրս կգա նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի ջրի վրայով քայլել:

36-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծունկը բելգիական «Անդերլեհտի» հետ խաղում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում: Նա մտադիր է վերադառնալ խաղադաշտ մինչև 2017-ի ավարտը:

«Երբ ես վնասվածք ստացա, ես մի նպատակ ունեի՝ վերադառնալ, ֆուտբոլ խաղալ: Ես նույնը կլինեմ, կաղալով չեմ վերադառնա, ես խաղադաշտ դուրս կգամ այնպես, ինչպես ես եմ ուզում: Եթե հարկ լինի ջրի վրայով քայլել, ես դա կանեմ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն Sky Sports-ի վրա հղումով::

2017-ի օգոստոսին Իբրահիմովիչը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ մեկամյա պայմանագիր կնքելով: 2016/17 խաղաշրջանում նա թիմի կազմում 46 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, 28 գոլի հեղինակ դարձել և ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկուն:

Ըստ Աստվածաշնչի, ջրի վրայով քայլելը Հիսուս Քրիստոսի հրաշագործություններից մեկն է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---