ԿՀՎ-ն փաստաթղթեր է գաղտնազերծել. Հիտլերը, հնարավոր է, Լատինական Ամերիկա է փախել30 հոկտեմբերի 2017 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերն անուղղակի կերպով հաստատում են, որ նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը 1945-ին ինքնասպան չի եղել, այլ փախել է Լատինական Ամերիկա: 1955-ին ԱՄՆ հետախուզության իրազեկիչներից մեկը հայտնել է, որ նախկին էսէսական Ֆիլիպ Սիթրոենն, իբր, Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո հանդիպել է Հիտլերի հետ, որը թաքնվում էր Կոլումբիայում Շրիտելմայեր ազգանվան տակ: Գործակալը զեկույցում պնդում է, որ Սիթրոենը, լինելով Հոլանդիայի թագավորական շոգենավային ընկերության աշխատակից, մոտավորապես ամիսը մեկ անգամ շփվել է ֆյուրերի հետ: Դա տեղի է ունեցել Վենեսուելայից Կոլումբիա գործուղումների ժամանակ, գրում է Lenta.ru-ն Sputnik Brasil-ի վրա հղումով: Որպես ապացույց, փաստաթղթերին լուսանկար է կցված, որտեղ Սիթրոենը պատկերված է Հիտլերին հիշեցնող տղամարդու հետ, որն արվել է 1954-ին կոլումբիական Տունհա քաղաքում: Որոշ ժամանակ անց, ըստ ԿՀՎ գործակալի, Հիտլերը տեղափոխվել է Արգենտինա: Ըստ պաշտոնական վարկածի, Ադոլֆ Հիտլերը կնոջ՝ Եվա Բրաունի հետ, ինքնասպան է եղել 1945-ի ապրիլի 30-ին Բեռլինում, երբ խորհրդային զորքերը գրոհում էին քաղաքը: Նրանց դիերը հրկիզվել են Ռեյխսկանցելյարիայի այգում: Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Թրամփի կարգադրությամբ գաղտնազերծվել է հատուկ ծառայությունների արխիվների այն մասը, որը կապ ունի ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի սպանության հետ: Փաստաթղթերը ներբեռնվել են ԱՄՆ Ազգային արխիվի կայքի հատուկ բաժնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |