«Հայկական երջանկություն». «Ռոսիա 24»-ի հատուկ ռեպորտաժը Հայաստանի մասին (վիդեո) 30 հոկտեմբերի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսիա 24»-ը հատուկ ռեպորտաժ է ցուցադրել Հայաստանի մասին՝ բացահայտելով «Հայկական երջանկության» առանձնահատկություններն ու որոշ փաստեր ներկայացնելով երկրի կյանքից: Հեռուստաալիքի թղթակից Անտոն Բորիսովը շեշտը դնում է հիմնականում փոքր ու միջին բիզնեսի վրա՝ ներկայացնելով, թե ինչպես նե հայերը ռեստորաններ բացում, խեցգետին որսում Սևանում կամ ձուկ ռեստորանների համար, խաղողի սեփական տեսակն աճեցնում և զվարճանքների զբոսայգի բացում, կամ էլ, շարունակելով հնագույն ավանդույթները, խաչքարեր քանդակում ու ձեռագործ գորգեր պատրաստում, ինչպես դարեր առաջ: Ռեպորտաժում ցուցադրված է թե ինչպես են պատրաստում հայկական լավաշը, հորած պանիրը: Ռեպորտաժի հեղինակը հիշեցնում է, որ լավաշն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Բորիսովը շեշտում է նաև, որ Հայաստանում վերջին տարիներին բավականին լավ է զարգանում ընտանեկան բիզնեսը՝ այցելելով, օրինակ, Երևանի ռեստորաններից մեկը: Ռեպորտաժում ասվում է, որ ռուսաստանցիներին Հայաստան այցելելու համար վիզա հարկավոր չէ, իսկ 2016-ին Հայաստան է այցելել մոտ 1 մլն զբոսաշրջիկ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |