Առաջինն ու միակը տարածաշրջանում. Երևան Մոլում բացվել է Zara Home տան դեկորի խանութը 30 հոկտեմբերի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Երևանում բացվեց «Ինդիտեքս Գրուպին» պատկանող Zara Home տան դեկորի՝ տարածաշրջանում առաջին խանութ-սրահը: Այն գտնվում է «Երևան Մոլում»: Ավելի քան 500 քմ մակերես ունեցող խանութում ներկայացվելու են բրենդի բոլոր հավաքածուները՝ ներառյալ մանկական Zara Home Kids-ը: Հայաստանյան Zara Home-ը, ինչպես և աշխարհի 70-ից ավել երկրում գործող իսպանական բրենդի ավելի քան 500 խանութ-սրահը, տարեկան կներկայացնի անկողնային ու լոգասենյակի պարագաների, սպասքի, խնամքի միջոցների և տան դեկորի համար նախատեսված այլ իրերի 2 հավաքածու։ Երևանյան խանութը նաև թարմացվելու է շաբաթական երկու անգամ՝ նոր ապրանքատեսակի ներկայացմամբ։ Խանութի պաշտոնական բացմանը ներկա էր բրենդի ներկայացուցիչ, «Միսս աշխարհ 2015» մրցույթի հաղթող Միրեյա Լալագունան, որը Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Zara-ի ու «Ինդիտեքս Գրուպի» գործադիր տնօրեն Յասին Սիբարիի հետ միասին կտրեց ժապավենը:
«Կարծում եմ` այսօր նշանակալի օր է հայերի համար, ինչո՞ւ ոչ՝ ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ այս խանութը տարածաշրջանում առաջինն է։ Այս խանութ-սրահը բացում ենք ձեզ համար, քանի որ հաճախ ենք Հայաստանից հարցեր ստացել, թե երբ է բացվելու։ Մեր ընկերությունը որոշեց, որ արդեն ժամանակն է՝ այս գեղեցիկ երկիրն էլ իր Zara Home-ն ունենա»,- նշեց Սիբարին: Նրա խոսքով՝ խանութում ներկայացված բազմազան տեսականին թանկ չէ, ուստի դրանից կարող են օգտվել հասարակության լայն շերտեր:
PanARMENIAN.Net ը տեղյակ էր, որ խանութ-սրահի բացման օրը նաև Սիբարիի ծննդյան օրն է, և, շնորհավորելով նրան, հարցրեց՝ արդյո՞ք խանութի բացման օրը հատուկ էր ընտրված: «Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ամեն շաբաթ տարբեր տեղերում ներկա եմ գտնվում մեր ապրանքանիշի խանութների բացումներին, այս անգամ էլ այսպես համընկավ՝ ստացվեց, որ ծնունդիս օրով բացվեց երևանյան խանութը: Բայց օրը հատուկ չէր ընտրված, ինչևէ ինձ հաճելի է, որ ծնունդս կանցկացնեմ Հայաստանում»,- պատմեց գործադիր տնօրենը: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում մասնակցել Zara Home-ի պաշտոնական բացմանը։ Լինելով իսպանացի՝ տարածում եմ իսպանական մշակույթը, ուրախ եմ, որ այս բրենդի մի մասնիկն եմ»,- իր հերթին ավելացրեց իսպանացի գեղեցկուհին:
«Երևան մոլի» տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով՝ Zara Home-ի բացման գործում մեծ է նաև առևտրի և զվարճանքի կենտրոնի դերը: «Տարածաշրջանում այս առաջին խանութի բացումը արդյունք է մեր ավելի քան մեկ տարվա քրտնաջան աշխատանքի՝ երկար բանակցություններ, փոխզիջումներ, ներդրումներ: Եվ արդյունքում Zara Home-ն ընտրեց «Երևան մոլը»: Սա մեր հաղթանակն է»,- նշեց նա: Խոսելով խանութի գնային քաղաքականությունից՝ Սեկոյանը նշեց, որ հայ սպառողի լայն շերտի համար Zara Home-ի գները հարմար կլինեն՝ հաշվի առնելով բրենդի միջինից բարձր որակը: 2003-ի օգոստոսին Zara Home-ը հիմնվեց որպես «Ինդիտեքս Գրուպի»՝ աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրի առաջատարներից մեկի, նոր բիզնես ուղղություն: Տարեվերջին ապրանքանիշն արդեն ուներ 26 խանութ: Այժմ Zara Home-ը ներկա է աշխարհի 74 երկրում, որոնց թվում են Իտալիան, Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրիան, Շվեյցարիան, Հոլանդիան և այլն: 2017 թվականին Zara Home-ը բացեց իր առաջին խանութները Իսրայելում, Բելառուսում, Չեխիայում, Թունիսում և Հայաստանում: Բացի Zara Home-ից, «Ինդիտեքս Գրուպն» ունի 7 այլ ապրանքանիշ՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho և Uterqüe: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |