Մորատա. Երբ ստիպված էի «Ռեալ» վերադառնալ, մեծապես հիասթափված էի![]() 30 հոկտեմբերի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան իր ակնկալիքներն է ներկայացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոմայի» հետ հանդիպումից՝ հիշելով նաև իր վերադարձը «Ռեալ» «Յուվենտուսից» 2016-ին: «Իտալիայում ես իսկական ֆուտբոլիստ դարձա: Իտալիան իսպանացու համար ապրելու լավագույն վայրն է: Այնտեղ ամեն ինչ կա՝ պատմություն, արվեստ, խոհարարություն, նորաձևություն: Ես երբեք չէի հեռանա Իտալիայից և Յուվենտուսից»,-ասել է նա: Ֆուտբոլիստը հավելել է, որ «Ռեալ» է վերադարձել պայմանագրում առկա համաձայնության պատճառով: «Հիասթափությունը հսկայական էր, ես վերադարձա մեկնակետին: Հետո տեղափոխվեցի «Չելսի»՝ Կոնտեն կանչեց ինձ: Կոնտեն պահանջկոտ էր, սակայն նա բոլորից լավ է գտնում լավագույն կիրառությունը ֆուտբոլիստի համար: Ինչ վերաբերում է «Ռոմայի» հետ հանդիպմանը, ապա նրանք տպավորեցին ինձ առաջին խաղում (խաղն ավարտվեց 3:3): Նրանք արժանի էին հաղթանակի, բայց վաղն ամեն ինչ կսկսվի զրոյից»,-ասել է Մորատուն, հայտնում է Championat.com: «Ռոմա» -«Չելսի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |