Մամեդյարով. Նոյեմբերի կեսին համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ![]() 30 հոկտեմբերի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ ադրբեջանցի արտգործնախարարի, հանդիպման հստակ ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն, գրում է ԱՊԱ գործակալությունը: Մամեդյարովը հավելել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հարցը կհստակեցվի համանախագահների հետ հանդիպումից հետո: Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |