Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա. Մեսսին դեմ է եղել![]() 30 հոկտեմբերի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անդամները չեն ցանակացել խաղալ Ադրբեջանի հետ: Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին առաջարկել էին ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) բանակցություններ էր սկսել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նշվում է, որ բանակցություններն ընթանում էին դրական հունով և որոշակի կետի էին հասել: Սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին, գրում է ԱՊԱ գործակալությունը apasport.az-ի վրա հղումով: Ասոցիացիան հնարավորություն է տվել արգենտինացի ֆուտբոլիստներին ընտրել 3 թիմի՝ Նիգերիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի, միջև: Ֆուտբոլիստները նախապատվությունը տվել են աֆրիկյան թիմին: Արգենտինացի փորձագետ Թիմ Մարտինը դա նորմալ է համարում. «Նորմալ է, որ AFA-ն խորհրդակցում է մարզիչների և ֆուտբոլիստների հետ, այդ թվում ավագների: Ֆուտբոլիստներին 3 թիմ էր առաջարկվել՝ Ադրբեջանն ու Ուկրաինան առաջարկվել էին, քանի որ մոտ են Ռուսաստանին, սակայն ֆուտբոլիստներն ընտրեցին Նիգերիան»: Արգենտինա-Նիգերիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Կրանոդարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |