Բաքուն դժգոհ է Արցախի մասին ռուսական ԶԼՄ-ների նորություններից30 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում դժգոհ են, որ ՌԴ առաջատար ԶԼՄ-ները հրապարակել են Արցախի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման վերաբերյալ, որտեղ Ստեփանակերտը կոչ է արել Մադրիդին և Բարսելոնային երկխոսության ճանապարհով լուծել Կատալոնիայի հարցը: «Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ռուսական ԶԼՄ-ների շնորհիվ, այդ թվում RT-ի, ՌԻԱ Նովոստի գործակալության, ՏԱՍՍ-ի և այլ լրատվամիջոցների, ԼՂՀ-ի ոչինչ չնշանակող հայտարարությունն անսպասելի կերպով գերկարևոր դարձավ»,-գրում է Rusarminfo-ն ադրբեջանական ԶԼՄ-ների վրա հղումով: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև վարկած են առաջ քաշել, որի համաձայն ռուսական ԶԼՄ-ներն, իբր, տարածում են այդ հաղորդագրությունը Կրեմլի հրահանգով, որի նպատակն է պառակտել Եվրոպան: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |