Mundo Deportivo. Նեյմարը դժգոհ է Էմերիից և զղջում է «ՊՍԺ» տեղափոխվելու համար![]() 30 հոկտեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Նեյմարը դժգոհ է «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունան Էմերիի աշխատանքի մեթոդներից և զղջում է «Բարսելոնայից» «ՊՍԺ» տեղափոխվելու համար: Նեյմարը մինչ օրս դեռ չի ընտելացել Փարիզին: Հանգստյան օրերին բրազիլացին անակնկալ է մատուցել «Բարսելոնայի» նախկին թիմակիցներին՝ այցելելով նրանց կատալոնական թիմի մարզաբազայում, գրում է eurosport-ը Mundo Deportivo-ի վրա հղումով: Հոկտեմբերն L'Equipe-ն հայտնել էր, որ Նեյմարի և Էմերիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, երբ մարզիչը թույլ չի տվել բրազիլացի ֆուտբոլիստին լիարժեք մարզում անցկացնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Անդերլեհտի» հետ խաղից հետո: Նեյմարը 2017/2018 խաղաշրջանում 10 գոլի հեղինակ է դարձել և 8 գոլային փոխանցման փարիզեցիների համար 11 խաղում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |